(Գրիմմ եղբայների հեքիաթներից) Ամռան մի առավոտ ոզնին դուրս եկավ դաշտ՝ զբոսնելու: Նրան պատահեց նապաստակը:- Բարև, նապաստակ եղբայր, ո՞նց ես,- հարցրեց ոզնին:Իսկ նապաստակը, փոխանակ քաղաքավարի բարևելու, ասաց.- Այդպես վաղ ի՞նչ ես անում դաշտում, ոզնի:- Զբոսնում եմ:- Զբոսնո՞ւմ ես,- զարմացավ նապաստակը,- իմ կա...
(Գրիմմ եղբայրների հեքիաթներից) Մի մարդ երեք որդի ուներ և մի փոքրիկ տնակ, որի մեջ ապրում էին։Որդիներից ամեն մեկն ուզում էր հոր մահվանից հետո տեր դառնալ տնակին։Բայց հայրը բոլորին էլ սիրում էր և չէր իմանում՝ ի՞նչ անի, որ նրանք չնեղանան։Երկար մտածեց հայրը, վերջապես մի օր նրանց իր մոտ կանչեց ու ասաց.- Ս...
(պարսկական հեքիաթ) Ասում են, թե մեզանից հեռու, շատ հեռու աշխարհում մի պստիկ ծիտիկ կար։Մի օր, ծառից ծառ, ճյուղից ճյուղ թռչելիս, ծիտիկի ոտը փուշ մտավ։Ծիտիկը թռավ գնաց հացթուխ Ալու մոտ։- Հացթուխ Ալի, ա՛յ հացթուխ Ալի, քո սփռոցը հացով լիքն է, քո կաթսան մսով լիքն Է։ Արի ոտիս փուշը հանիր, ես գնամ դպրոց, գ...
Մեր Հրայրը,Ժիր ու սրտոտ,Պետք է գնարՏատիկի մոտ։Մի գիրք էինՏվել ընծա,Ուզում էր, որՏատին ցույց տա…Ազատ օրվաՆախօրյակինՄաքուր սրբեցՇորն ու գոտին,Եվ լույս ու մութՉբաժանված,Իր մայրիկինԿանչեց, ասաց,- Դե՛, մայրիկ ջան,Քնում եմ ես,Ծեգը ծեգինԻմաց կանես։Լավ կլինի՝Լույսով գնամՈւ լույսով էլՎերադառնամ։- Առավ...
1 Կապույտ լիճը ՍևանիԿաթիլ-բալեք շատ ունի,Բայց սիրունը ամենից,Գեղեցիկը բոլորիցԵրկուսն էին՝ Ցողիկը,Եվ նրա քույր Շողիկը։Երբ փչում էր մեղմ քամինԵվ գուրգուրում ջրերին,Ցողիկ, Շողիկ միասին,Նստած ջրի երեսին,Օրոր-շորոր անելով,Հեզիկ-նազիկ սահելով,Գնում էին դեպ առաջ՝Ալիքներին ընդառաջ։Հասնում էին ալիքին,Նստում...
(պատմական պոեմ) Ա Մուշեղ իշխանը, ցեղից Մամկունի,Մարզպան էր վաղուց երկրում հայրենի։Հաղթանդամ էր նա և լայնաթիկունք,Հասակը՝ բարդի, սևորակ աչք-ունք։Նրա աղեղը, երկար, հաստափոկ,Չէր կարող ձգել աշխարհում ոչ ոք։Քանի՜-քանի նենգ ու չար թշնամիՄտել էր Տարոն՝ թալանի, տանի,Բայց քաջ Մուշեղի թուրը երկսայրի...
Կապուտակ լճի ջրի երեսինՃարպիկ ու արագ սագիկն է լողում.Սուրում ջրի տակ, դուրս գալիս կրկին,Ու ինքը իրեն բարձրաձայն գովում.- Օդում թռչում եմ, ցամաքում շրջում,Լճակի ջուրը պատռում նետի պես,Ինձ պես ուրիշը չկա աշխարհում,Ողջ թռչունների թագավորն եմ ես։- Իզուր ես գովում, քույրի՛կ, ինքդ քեզ,-- Կռունկը նրան ձայ...
(ռուսերենից) 1 Աղվեսը մի օրԱրագիլ եղբորըԿանչել էր ճաշի:- Վեր առ, մի՛ քաշվի,Արագիլ եղբայր,Վեր առ, վեր առ կեր,Հավատա անգին,Սպաս է կարգին: Բայց ինչպե՞ս ուտեր.Ափսեն տափակ էր:Կը՛տ հա՛ կը՛տ արավ,Բայց բան չդառավ:Աղվեսը ելավՍպասը կերավ,Բերանը սրբեցԵվ հյուրին ասաց.- Ների՛ր, արագի՛լ,Տնազ մի...
Անտառի մեջ, մի բացատում,Նապաստակն էր ուրախ ապրում:Բայց դեռ չանցած շատ ժամանակ,Գլխին եկավ մի մեծ փորձանք.Աղվեսը չար ու անկշտումԵկավ, ապրեց այն բացատում:Փախավ քունը մեր խլշիկի. Չար թշնամուց ո՞վ կփրկի:Մտավ բույնը, մնաց անքուն, Գիշեր-ցերեկ սոված, արթուն: Մի օր էլ նա իր բնի մեջ Հառաչում էր, լալի...
Բակում մի օրԵրկու աքլորԿերի համար կռվեցին,Իրար փետուր,Կատար, բմբուլԱրնոտեցին, գզեցին։Մեկը վերջում,Հաղթված, տրտումՓախավ, գոմում թաքնվեց,Մյուսն ուրախ,Հպարտ, անվախԵլավ կտուրն ու ձայնեց.«Կի, կլի՜, կիի՜...Այս աշխարհիՀավքերի մեջ ինձ նմանՈ՞վ կա, տեսնեմ...Ես իշխան եմԱնվախ, անհաղթ, աննման։ՀարևանիՔաջ, ա...
- Արի մեզ հետԹռչենք հարավ,Մռայլ ու ցուրտԱշուն եկավ։Մերկ ճյուղերինՊիտի մնաս,Ձմռան օրինՍոված դողաս։ - Թևեր չունեմՔեզ պես ուժեղ՝Հարավ թռչեմՁեզ հետ մեկտեղ։Ցրտին կգամՏան մոտերը,Կերս էլ կտանՄանուկները։
Մրսում եմ, մրսում,-Ծառի վրայիցՏերևն է ասում։- Քամի՛ ջան, քամի՛, Շո՛ւտ եկ ինձ օգնիր,Որ ծառից իջնեմ,Սպիտակ ու փափուկ Վերմակով ծածկվեմ։
Տերևները քամու հետՊար են բռնել՝ առաջ, ետ,Խշխշում են ու երգումՄեր զարդարված պուրակում.- Գալդ բարի, ա՛յ աշուն,Ի՜նչ սիրուն ես, ի՜նչ նախշուն: Գետակը գիժ ու պղտորՇտապում է դեպի ձոր,Քչքչալով ձորակում,Փրփրում է ու երգում.- Գալդ բարի, ջա՜ն աշուն,Ի՜նչ սիրուն ես, ի՜նչ նախշուն: Կռունկները կռկ...
Սիրուն աշուն,Նախշուն աշուն,Թառել ես մերԱյգում, դաշտում,Գույն ես տվելՄեր անտառին,Այգիներին,Թուփ ու ծառին,Զարդարել եսՀանդերը մեր,Հազար տեսակԲերք ես տվել։ Երգ է ասումԵրկաթե ձին,Պայծառ օրվաԱրշալույսին,Ձայնակցում էԱռվակը ժիր,Անցնում հանդովԱնծայրածիր։Ի՜նչ սիրուն ես,Անգին աշո՛ւն,Քո կարոտն եմԵս միշ...
Մեծ փողոցումԻրարանցում,Երգ ու նվագ բարձր ու զիլ,Մարդկանց շարքեր,Զվարթ դեմքեր,Դրոշակներ ալ-կարմիր։ Տոնում ենք մենք Այսօր ուրախՆոյեմբերի տոնը մեծ,Որ մեր խավար,Ստրուկ երկրինԱզատության լույս բերեց։
Զարդարվել է մեր շուկան.Ինչե՜ր ասես, որ չկան...Տանձ ու խնձոր, սերկևիլ,Փշատ, ընկույզ ու տխիլ։Բա խաղողը գույնզգույն,Սպիտակ, կարմիր, ոսկեգույն,Բա այն դեղին գազարը,Որ կիտվել է ոնց սարը,Բա այն դեզ-դեզ կանաչինԽանութների առաջին...Էլ որն ասեմ, մեր շուկանԱննման է, գովական։
Դաշտ ու այգի դեղին հագան,Ծառ ու ծաղիկ մերկացան,Թռչունները երամ-երամՄեր աշխարհից հեռացան։ Օրը մռայլ, ցուրտ ու տխուր,Բարակ անձրև է մաղում,Մեգն է պատել դաշտ ու բլուր,Էլ մարդ չկա դաշտերում: Չար ագռավը ծառի վրիցՁմռան երգն է կռկռում,Մարդ, անասուն տուն ու բնիցԾերուկ հյուրին սպասում:
Ես աշունն եմ սիրումԴեղնահեր ու սիրուն,Երբ տերևն անտառումՔամու հետ է պարում,Երբ ծառերը այգում,Բեռներից ազատված,Հողմահար օրորվում,Սվսվում են կամաց: Ես աշունն եմ սիրումԲերքառատ ու նախշուն,Երբ գյուղի դաշտերումԱռատ բերք են դիզում,Երբ առուն հորդացածԳլգլում է, հոսումԵվ ճամփին հնարածՆոր երգերն է աս...
Կրկին աշուն է, աշուն,Այգին դարձել է նախշուն։Տանձ ու խնձոր ծառերիցՃիկ են անում, կանչում ինձ։Բա խաղողը թփերումՏեսեք, ո՜նց է գրավում։Ընկերներով մենք այգումՀասուն միրգ ենք հավաքում,Հա՛մ ուտում ենք, հա՛մ օգնում։
Օրերն անցան հանգստի,Եկավ քաղցրիկ սեպտեմբեր,Որին վաղուց ամենքս էլՍպասել ենք անհամբեր։ Կրկին դպրոց գնանք մենք,Սովորենք ու աշխատենք,Աշխատանքն է, որ մարդունԵ՛վ կրթում է, և՛ մարզում։
Ծիլի բո՛մ, ծիլի բո՛մ,Կրակն ընկավ այծի գոմ։Այծը ելավ վախեցած,Աչիկները լայն չռած,Պոզ ու միրուք թափ տալով,Անցորդներին ահ տալով։ Ծիտիկն առած մի պուտ ջուր,Ելավ այծի տան կտուր,Լցրեց, կրակն հանգցրեց,Վազեց այծին տուն բերեց։Ծիլի բո՛մ, ծիլի բո՛մ,Էլ չի այրվում այծի գոմ։
* * *Մի թռչուն կա պստլիկ,Մարմին ունի կլորիկ,Կտուցը կարճ ու հաստլիկ,Ճկճկում է սիրունիկ։* * *Մի թռչուն կա պուրակում,Ինքը պստիկ, մոխրագույն,Քիչ ենք տեսնում մենք նրան,Բայց երգերն են աննման։* * *Մի թռչուն կա շուտ չվող,Ցանկալի գարուն բերող,Որս է անում թռչելով,Բույնը շինում մարդկանց քով։* * *Մի թռչուն կա կ...
* * *Ես սողուն եմ թունավոր,Ինքս երկար ու կլորՈտքեր չունեմ, բայց արագՍողում եմ ես համարձակ։* * *Կենդանի է վայրենի,Քնքուշ ու թանկ մորթ ունի,Ինքը ագահ, խորամանկ,Բույնը ունի հազար ծակ։* * *Մարդու, հոտի ու դռանՊահապանն են աննման,Ե՛վ մշակ եմ, և՛ որսկան,Ամեն բանի պետքական։* * *Սիրելի եմ ամեն տան,Մանուկների...
Ա՛յ արտուտիկ,Փոքրիկ թռչնիկ,Պուտպուտուրիկ,Սիրունիկ,ԱրշալույսինՀովիվներինԲարի լույս եսԱվետում,Սիրուն հանդում,Կանաչ դաշտումՍոխակի տեղԵրգ ասում։
Գեղեցիկ ու զովԳիշեր է պայծառ,Անուշիկ քնովՔնած է աշխարհ։ Ծառերը մեղմիկՔամուց օրորվում,Հեզիկ ու նազիկ,Երգ են սվսվում։ Իսկ լայնատարածԵրկնակամարովԼուսինն է կամացԱնցնում սահելով։ Աստղերն էլ սիրունԺպիտով փայլում,Իրենց թագուհունՃամփա են դնում։ Գեղեցիկ ու զովԳիշեր է պայծա...
Արևն ելավԻր շողերովՓայլփլուն,Հնձվորն եկավ.Զրնգոց է դաշտերում։ Սեգ սարերիՀովն է արփինԳուրգուրում,Վերջին անգամԱրտը հորանցԷ գնում։ Եվ հասկերն ենԿամաց պառկում,Դառնում շերտ,ԱռավոտյանՑողը տանումԻրենց հետ։ Իսկ հնձվորիԵրգը հնչումԴաշտով մեկ,Ավետում է,Թե՝ «ԿունենանքԱռատ բերք&r...
Զարթնել են արդենԾիլ, ծաղիկ ու խոտ,Դաշտերը կանաչ,Անտառը շաղոտ։ Զեփյուռն է կամացԻջնում սարերից,Զարթնած աշխարհինՀամբյուրներ տալիս։ Մեղուն է շրջումԾաղիկների մեջ,Առուն կարկաչումՈւ երգում անվերջ։ Զվարթ ճամբարումՊիոներական,Հնչում է հիմնըՄեր սովետական։ Ու զով ճամբարիԴրոշը...
Սիրուն գիշեր...Լուսնի շողերՊար են բռնելՋրի հետ։Գետն է հոսում,Օրոր ասում,Փսփսում էԼուսնի հետ։ Քամին փչում,Ջուրը հուզում,Խաղ է անումԳետի հետ։Արծաթ ջրերԼուսնի շողերՀամբուրվում ենԻրար հետ։
Անտառի պես պճնասերԷլ ուրիշը կլինի՞.Ունի սիրուն հագուստներԵվ զարդարանք գեղանի։Մեկ էլ տեսար նա կանաչՇորեր հագած, զարդարուն,Օրորվում է ձախ ու աջ,Ուրախ երգում ու պարում։Մեկ էլ դեղին շոր հագած,Տեղ-տեղ կարմիր ու նախշուն,Ապա մերկ ու գլխաբաց,Տրտնջում է, հառաչում։Մեկ էլ տեսար՝ շիփ-շիտակԿանգնեց, հագավ ճերմակ...
Գյուղին մոտիկԲլրի լանջիցԶուլալ աղբյուր է բխում,ԳլգլալովՈւ խնդալիցԴեպ ստորոտՇտապում։ Այդ աղբյուրի Ակունքի մոտՄի դարավոր ուռենիԶարդարել էԼանջը քարոտ,Քնքուշ, անուշՀով ունի։ Եվ կեսօրվաՏաք ու տոթին,Իր սիրունիկ գառներովՄոտ է գալիսԱյն աղբյուրինԳառնարածըՇտապով։
Յաղլու սարի կատարինՁյուն է նստած ողջ տարին։Ձյունը հալվում է կամաց,Կաթիլ-կաթիլ իջնում ցած։Ու ձորերի փեշերով՝Հազար առվակ երգելովՇտապում են դեպի վար,Դառնում գետակ մի վարար,Այնքան անուշ ու մաքուր,Որ կոչվում է Մեղրաջուր։Ոլոր-մոլոր օձի պեսՄեղրաջուրը փրփրադեզԴուրս է գալիս լայն հովիտ,Փռում ջուրը իր վճիտ,Ջու...
Բազմած մեր վեհ լեռների մեջ,Աչքդ հառած երկնքին,Ժպտում ես դու, ականջ դնումԱլիքների երգերին։ Անթիվ դարեր ապրել ես դուՄեր աշխարհում հարազատ,Բայց հոսել են քո ջրերըԱպարդյուն ու անաշխատ։ Այժմ առատ լույս են տալիսՔաղաքներին, գյուղերին,Կյանք ես տալիս, բերք ես տալիսՀամայնական գաշտերին։  ...
Լենին պապին էլՄանուկ է եղել,Մեզ նման պստիկ,Ժիր ու սիրունիկ։Բռնել է թիթեռ,Սիրել ծաղիկներ,Սահնակով սղղալ,Երգել ու խաղալ։Բայց խաղ ու պարից,Սահնակ, թիթեռից,Երգից առավելՈւսումն է սիրել։
Ալ ու ալվան վառ մայիս,Դու ամենից լավ ամիս,Կյանք ու արև ես տալիս,Ի՜նչ սիրուն ես, ջա՛ն մայիս։ Հանդ ու այգի զարդարուն,Հովն է խաղում դաշտերում,Թռչուններն են քեզ գովում,Ի՜նչ նախշուն ես, լա՛վ մայիս։ Դու կայտառ ես մանկան պես,Թռվռան ու խնդերես,Ե՞րբ կլինի, որ բերեսՈղջ աշխարհին ալ մայիս։
Սարյակն եկավ՝ թևին գարուն,Բարև տվեց արևին։Արեգակը ցոլաց, ժպտաց,Պատասխանեց բարևին։ Ու զարթնեցին ձմռան քնիցԽոտ ու ծաղիկ, թուփ ու ծառ,Ելան, նախշուն շորեր հագան,Զարդարեցին դաշտ, անտառ։ Լուրը գնաց, հասավ հարավ,Թե՝ զարթնել են խոտ, ծաղիկ,Թևին տվին, թռան, եկանԹռչունները երգեցիկ։ Հ...
Փոս ենք փորում,Ծառ ենք տնկումՈւրախ երգով ու կանչով,Որ մեծանաՈւ ճյուղեր տա,Ծածկվի սիրուն կանաչով։Ու երբ ամռանԱրևը գաԻր շողերով շողշողուն,Ծառը սիրով Հանգիստ կտաՄեզ իր անուշ ստվերում։
Զուգվել են կրկինԱնտառ ու այգի,Վշշում է ուժգինՋուրը գետակի։ Հավքերը սիրունՀամերգ են կազմել,Հանդում ու դաշտում՝Երգ ու հորովել։ Թիթեռներն ուրախԹռչում են դես-դեն…Ջա՛ն, տեսքիդ մատաղ,Գարուն է արդեն։
Վա՜յ, մայրիկ ջան, գիտե՞ս որԿանանց տոնըն է այսօր։Վեր կաց գնա միտինգի։Հոգ մի՛ տանի դու իսկի.Լավ կերակուր ես կեփեմ,Տունը մաքուր կսրբեմ,Աշոտիկին կաթ կտամ,Հավիկներին կուտ կտամ։Թե որ մարդ գա քեզ կանչի,Կասեմ՝ մայրս տանը չի։Դե՛, վեր գնա, մայրիկ ջան,Մենակ կանեմ ամեն բան։
Սարյակները մեր հերվանՇուտով մեզ մոտ պիտի գան,Բայց տնակը հնացածՊետք չի գալու էլ նրանց։ Կարե՛ն, արի միասինՆոր տուն շինենք մի կարգին,Թե չէ՝ տեսնի տուն չկա,Էլ մեր բակին մոտ չի գա։ Որդ ու թրթուր զանազան,Ես ինչ գիտեմ, էլ ինչ բան,Ներս կմտնեն մեր այգին,Վնաս կտան ահագին։ Դե վե՛ր, գ...
Ամբողջ ձմեռՎերմակ առել,Քուն էր մտել մի ծաղիկ,Ձյունի ծոցումՆա չէր մրսում,Քունն էր հանգիստ, անուշիկ։Երբ արևըԻր բարևըՏվեց սառած աշխարհին՝«Ելե՛ք, ելե՛ք,Սիրո՛ւն բալեք»,Ձայն տվեց նա բոլորին։Ձյունը ճեղքեց,Ելավ կանգնեցԲոլորից շուտ մի ծաղիկ,Մարդիկ տեսան,Ուրախացան,Անվանեցին ձնծաղիկ։
Ի՜նչ անուշ է սիրուն գարնանԽենթ ու խելառ այն քամին,Որ սուլում է կտրի վրա,Թխկթխկացնում ապակին: Ի՜նչ անուշ է սիրուն գարնանԱյն անձրևը խելագար,Կտկտում է կտրի վրա,Մերթ կամացուկ, մերթ վարար: Աննման են կանաչ գարնանՀողմն ու անձրև միասին,Որ ոռնում են գայլի նման,Սիրուն նախշում ապակին:
- Ծիտիկ,Միտիկ,Ի՞նչ ես ԱյդպեսԹռչում,Ճչում,Ճի՜կ, ճի՜կ, ճի՜կ։ - Սիրուն Տղա,ԳարունԿգաԵրգով,Ծաղկով,Անուշիկ։ Բույն եմՇինումՊատիՃեղքում,ՁագերՀանեմ Սիրունիկ։
Ձմռան վերջին ամենից շուտ,Այգիներում, դաշտերումՉալիկ-մալիկ, կուրծքը պուտ-պուտ,Մի թռչուն է երևում։ Եվ այդ խեղճը դեռ ցուրտ օդում,Առանց տրեխ, առանց չուստ,Թռչկոտում է, խնդրում, կանչում,Թե՝ «Պապաճուստ, պապաճուստ»։ Երբ գալիս է սիրուն գարուն,Որ էլ պետք չեն տրեխ, չուստ,Նա տաքանո...
Հեյ ջա՜ն, անցանԲուք ու բորան,Ձմեռ պապին՝Ձյունի հետ,Հովն է խաղումՍար ու դաշտում,Օդը պայծառ,Բուրավետ։ Շուտով կգանՇարան-շարանՆախշուն հավքերԵրգեցիկ,Դաշտ ու անտառԱյգի ու սարՇոր կհագնեն Գեղեցիկ։ Հեյ ջա՜ն, շուտովԵրգ ու տաղովԿգա գարունՑանկալի,Պայծառ արև,Կանաչ տերև,Խաղ ու ծաղիկԿբերի։
Փափուկ, սպիտակ ձյուն է եկել,Ծածկել փողոց ու ծառեր.Եկե՛ք, եկե՛ք, ջա՛ն, մանուկնե՛ր,Խաղանք ձմռան մեր խաղեր։ Խաղ անելով մաքուր օդում,Ուժ, եռանդ ենք հավաքում,Սովետների երկրի համարԱշխատանքի պատրաստվում։
Չարաճճի ու կռվարարՓաթիլները պաղ ձյունիՈւրախ խաղում, զարկում իրար,Հրհրում են մեկմեկի։Ապա հոգնած իջնում գետին,Գրկախառնվում իրար հետ,Եվ ջուր կտրած, ձայնով ուժգինԱռաջ վազում դեպի գետ։
Կրկին այս մեր դահլիճումԶվարթ երգեր են հնչում,Ու եղևնին անտառիցՀյուր է եկել բոլորիս։Նա դարձել է տոնածառ,Փայլփլուն ու լուսավառ,Եվ կանգնել է շիփ-շիտակԻր գույնզգույն զարդի տակ։Շուտով կգա ծեր պապին՝Խաղալիքներ շալակին,Ուրախ ժպիտը դեմքին,Նվեր կտա ամենքին։
- Այ նոր տարի, Գալդ բարի,Դու մեզ նվեր Ի՞նչ ես բերել. Քաղցր խնձո՞ր,Չիր ու սալո՞ր,Թե՞ տանձ ու նուռ,Չամիչ մի բուռ։ - Ջա՜ն, մանուկնե՜ր, Թո՛ղ ձեզ մրգերՄայրիկը տա,Ինձ մոտ չկա։ Ես ձեզ համարՄի-մի հարմարԳիրք եմ բերել,Մեջը պատկեր: Սրա նման Ուրիշ մի բանԷլ չգտաԻբրև ընծա։ &nb...
Ո՞վ է եկել տանիքներինՍավան փռել այս գիշեր,Սառցե մատով պատուհանինՆախշեր քաշել այս գիշեր։Այն ո՞վ է մեր ծառի ճյուղինԶարդեր կախել այս գիշեր...Ձնագնդի, սահնակ բերողՁմեռ պապն է մեզ հիշել։
Նազ ու տուզով,ՕրորվելովԵվ իրար հետՊար բռնած՝ՓաթիլներըԿամաց-կամացՃամփա ընկանԴեպի ցած։«Արա՛գ իջեք,-Ամպը գոչեց,-Շտապեցե՛ք,Բալիկնե՛ր,Չէ՞ որ վաղուցՁեզ են մնումԱյնքան կայտառՄանուկներ»։ Փաթիլները,Երբ լսեցինԾանոթ ձայնըԻրենց մոր,Շտապեցին,Արագ իջանՈւ ծածկեցինՍար ու ձոր։Դուրս վազեցինՍահնակ...
Մրսում եմ, մրսում,-Ծառի վրայիցՏերևն է ասում։- Քամի՛ ջան, քամի՛,Շուտ եկ ինձ օգնիր,Որ ծառից իջնեմ,Սպիտակ ու փափուկՎերմակով ծածկվեմ։
Մի փնջի մեջ,Մեխակի մոտԸնկավ վայրիՄի ծաղիկ.Էն մեխակիցԱռավ լավ հոտ,Եղավ հոտոտ,Անուշիկ։ Մենք էլ եթեԷն ծաղկի պեսԼավ ընկերներՈւնենանք,Դա շատ ու շատՕգուտ է մեզ,Խելոք, բարիԿդառնանք։
- Ո՞վ է ձեզ արթուն,Թե քնած պահինՍիրում, փայփայում,Ձեր մասին հոգում.- Մայրիկը սիրուն: Հոգնած ու անքունԷն ո՞վ է նստումՄիշտ ճոճի կողքին,Օրորում բալին.- Մայրիկը անգին: - Էն ո՞վ է սիրունՀեքիաթներ ասում,Տալիս խաղալիք,Մրգեր անուշիկ.- Մայրիկը քաղցրիկ: - Իսկ եթե ծույլ եք,Սիրուն երե...
Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: